Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Թարախային խցաններ կոկորդում. armeniamedicalcenter.am
Բերանի տհաճ հոտը, կլման դժվարացումը, գլխացավը, կոկորդում տհաճ զգացողությունը կարող են թարախային խցանների ախտանշաններ լինել: Դրանք ուղեկցվում են նաև բարձր ջերմությամբ, վատ ինքնազգացողությամբ: Կոկորդի զննման ժամանակ նշիկների վրա երևում են երբեմն շատ, երբեմն սակավ սպիտակավուն գոյացություններ:
Դրանց առկայության դեպքում պետք է դիմել օտոլարինգոլոգի:
Պատճառները
Նշիկների թարախային խցանները լրիվ չբուժված կամ քրոնիկ անգինայի հետևանք են: Դրանք բնորոշ են հիվանդության և՛ սուր, և՛ քրոնիկ վիճակներին: Տոնզիլիտը հանդիպում է և՛ երեխաների, և՛ մեծահասակների մոտ: Թարախային խցանները տարբերվում են
չափերով և կարող են լինել մինչև 1 սմ: Դրանք կուտակվում են նշիկների լակունաներում:
Բուժման միակ արդյունավետ միջոցը նշիկների վիրահատական հեռացումն է: Խնդրի կանխարգելումն ավելի հեշտ է, քան բուժումը, այդ պատճառով պետք է անպայման ժամանակին դիմել բժշկի:
Թարախային խցանների առաջացման գործոնները
Հաճախ պատճառը մրսածությունն է և ինֆեկցիաները, բայց կան և այլ պատճառներ.
Ապրելակերպը – բերանի խոռոչի անբավարար հիգիենան, ծխելը, վնասակար
սովորությունները, չբուժված անգինան
Քթի խոռոչի քրոնիկ հիվանդությունները
Վիրահատությունից, մրսածությունից, սթրեսից, քիմիոթերապիայից հետո երկրորդային իմունոդեֆիցիտը
Սխալ սնունդը. չափից ավելի սպիտակուցի օգտագործումը նպաստում է բորբոքման քրոնիզացիային
Նշիկների վնասումը խցանների ինքնուրույն հեռացման փորձի պատճառով
Բարդություններ
Անգինան տարածված հիվանդություն է հատկապես երեխաների մոտ: Տոնզիլիտի քրոնիկ ընթացքը բնորոշվում է պարբերական սրացումներով:
Ժամանակին բուժում չանցկացնելու դեպքում առաջանում են բարդություններ.
- Պարատոնզիլյար աբսցես
- Ֆլեգմոնա
- Վերափոխում, երբ լիմֆոիդային հյուսվածքը փոխարինվում է շարակցական
- հյուսվածքով
- Սեպսիս–արյան ինֆեկցում
- Երիկամների ախտահարում
- Սրտամկանի և հոդերի բորբոքում
Բուժումը
Ինքնուրույն խցանների հեռացումը վտանգավոր է: Կարելի է պարզապես կոկորդը ողողել հակասեպտիկ լուծույթով ուտելուց հետո 2 ժամը մեկ, դրանից հետո կարելի է անտիսեպտիկով թրջած տամպոնով փորձել հեռացնել խցանները: Ոչ մի դեպքում չպետք է սեղմել խցանները: Դրանից հետո դարձյալ անհրաժեշտ է կոկորդի ողողում կատարել:
Բժշկի դիմելուց հետո արդեն նշանակվում է համապատասխան բուժում՝ դեղորայք և այլն: Իրականացվում է թարախի հեռացում աքցաններով կամ վակուումային մեթոդով:
Անտիսեպտիկով /հականեխիչ/ կատարվում է կոկորդի լվացում: Թերապևտիկ կուրսը օրը մեջ, տասնհինգ միջամտությամբ է անցկացվում: Վակուումային լվացումն իրականացվում է անզգայացմամբ:
Օգնում է նաև ֆիզիոթերապիան.
- Ուլտրամանուշակագույն ճառագայթում
- Լազերային բուժում
- Ուլտրաձայնային աէրոզոլներ
Կանխարգելում
- Բերանի խոռոչի կանոնավոր հիգիենա
- Կարիեսի ժամանակին բուժում
- Սննդի ամեն ընդունումից հետո բերանի ողողում
- Հրաժարում ծխելուց և ալկոհոլից
- Ճիշտ սնունդ
- Քիթ-ըմպանի քրոնիկ օջախների ապաքինում /սանացիա/։
09.03.2023 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ